Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները և որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլև Սանիթեքի աղբամանում։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը Instagram-ի իր էջում առաջին լուսանկարն է հրապարակել քիմիաթերապիայի կուրսից հետո։ Ասմա Ասադի կրծքագեղձի չարորակ ուռուցք ուներ, որ հայտնաբերվել՝ վաղ փուլում և բուժման հավանականությունը շատ մեծ է։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որը Ռուսաստան է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 66-ամյակը նշելու, Instagram–ի իր էջում գրել է, որ Սև ծովը սև չէ։
Մեծ Բրիտանիայի մի քանի հայտնի երաժիշտներ ստորագրել են ընդդեմ Brexit-ի բաց նամակի տակ՝ հասցեագրված Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին` գրում է The Guardian-ը։ Նամակը պատրաստել է իռլանդացի երաժիշտ Բոբ Հելդոֆը։
Ֆրանսիայի տաղավարը Ֆրանկոֆոնիայի ավանում գործում է «Հնարավորությունների ֆրանսերեն» ոգով՝ ներկայացնելով ներկայիս Ֆրանսիան: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում կազմակերպված ավանում Ֆրանսիայի տաղավարի պաշտոնական բացումը կայացավ հոկտեմբերի 7-ին:
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, զինվորների կողքին կանգնած խաղաղության կոչ արեց ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շնորհավորել և բարեմաղթանքներ հղել ծննդյան օրվա առթիվ: ՀՀ վարչապետը նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...